Arminfo.info


ՀՀ երրորդ նախագահը նախադրյալներ չի տեսնում, որ սահմանազատման գործընթացը կարող է հանգեցնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության
 Չորեքշաբթի, 24 Ապրիլի 2024, 17:49

Արմինֆո. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը նախադրյալներ չի տեսնում, որ սահմանազատման և սահմանագծման գործընթացը կարող է հանգեցնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության։ Այդ մասին նախկին նախագահը հայտարարել է Ծիծեռնակաբերդում՝ լրագրողներին։

Պաշտպանները կբողոքարկեն Մայրապետյանից և "Գլոբուս" ընկերության տնօրենից ավելի քան 4 մլրդ դրամ բռնագանձելու որոշումը
 Երեթշաբթի, 9 Ապրիլի 2024, 12:31

Արմինֆո. Սամվել Մայրապետյանի պաշտպանները պատրաստվում են վերաքննիչ բողոք ներկայացնել Մայրապետյանից և "Գլոբուս" ընկերության տնօրեն Գագիկ Հակոբջանյանից հօգուտ պետության բռնագանձելու հակակոռուպցիոն դատարանի որոշման դեմ:

Հայ ժողովուրդը գտնվում է քաղաքակրթությունների բախման խաչմերուկում. Սերժ Սարգսյան
 Ուրբաթ, 5 Ապրիլի 2024, 16:16

Արմինֆո. Հայտնի փաստ է, որ վերջին տասնամյակներում ժողովրդի քրտնաջան աշխատանքի և իր ղեկավարների կողմից իրականացված՝ իրենց պետության կայուն զարգացման ռազմավարությունների շնորհիվ, Չինաստանը հասել է նախանձելի ռեկորդի և զգալի առաջընթացի՝ երկրի բարգավաճման և հզոր առաջընթացի ուղղությամբ։ Այդ մասին ասվում  է ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Հայաստանի և Չինաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 32-րդ տարեդարձին նվիրված հոդվածում:

Սամվել Մայրապետյանից և "Գլոբուս" ընկերության տնօրենից ավելի քան 10 մլն դոլար կբռնագանձվի
 Ուրբաթ, 5 Ապրիլի 2024, 11:46

Արմինֆո.Հակակոռուպցիոն դատարանը որոշել է գործարար Սամվել Մայրապետյանից և "Գլոբուս" ընկերության տնօրեն Գագիկ Հակոբջանյանից հօգուտ պետության բռնագանձել ավելի քան 4 մլրդ դրամ: Այդ մասին հաղորդում է դատական համակարգի ՏԳ-ալիքը:

Ախորժակն ուտելիս է բացվում. իսկ ինչ կլինի, եթե վաղը Բաքուն պահանջի Սյունիքը ՝ սպառնալով պատերազմով․Սարգսյան
 Հինգշաբթի, 4 Ապրիլի 2024, 19:11

Արմինֆո. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հարց է տալիս, թե ինչ հիմքով է Հայաստանը Տավուշի մարզի գյուղերը հանձնում Ադրբեջանին: "Ցանկացած ոք, ով դիվանագիտական թեթեւ դասընթաց է անցել, գիտի, որ բանակցային գործընթացն այնպիսին է, որ երբ փաստաթղթի վերջին կետը համաձայնեցված չէ,  համաձայնեցված չեն նաեւ նախորդ բոլոր կետերը", - ապրիլի 4-ին լրագրողներին հայտարարել է Սերժ Սարգսյանը:

Քառօրյա պատերազմը դիվանագիտական ճակատում Բաքվի ձախողման հետևանք էր. Սերժ Սարգսյան
 Հինգշաբթի, 4 Ապրիլի 2024, 19:10

Արմինֆո.Բաքվի սանձազերծած ապրիլյան 4-օրյա պատերազմը դիվանագիտական ճակատում Ադրբեջանի ձախողման հետևանքն էր։ Այդ մասին ապրիլի 4-ին լրագրողներին հայտարարել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ՝ անդրադառնալով 2016 թվականի Արցախում ապրիլյան քառօրյա պատերազմի պատճառներին ։

Օհանյանը՝ 2016 թվականի ապրիլյան պատերազմի մասին. 4 օրում Արցախի պաշտպանության բանակը ջախջախեց թշնամու ճակատը հարձակման տարբեր ուղղություններում ու նորից ստիպեց թշնամուն խաղաղություն մուրալ
 Երեթշաբթի, 2 Ապրիլի 2024, 14:19

Արմինֆո.2016 թվականի ապրիլյան պատերազմը հերոսամարտ էր։ Այդ մասին գրել է ԱԺ ընդդիմադիր "Հայաստան" խմբակցության պատգամավոր, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ով ղեկավարում էր ՀՀ ԶՈՒ-ն այդ շրջանում։

Հայաստանում հարցվածների 60%-ը չի վստահում հասարակական-քաղաքական գործիչներից և ոչ մեկին . հարցում
 Երկուշաբթի, 11 Մարտի 2024, 21:25

Արմինֆո. Հայաստանում հարցվածների 60% - ը չի վստահում հասարակական և քաղաքական գործիչներից և ոչ մեկին։ Այդ մասին են վկայում Հայաստանում միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) Վերլուծական հետազոտությունների կենտրոնի (CISR) կողմից անցկացված նոր համազգային հարցման արդյունքները:

Փաշինյանը հարգանքի տուրք է մատուցել 2008 թ. մարտի 1-ի զոհերի հիշատակին
 Ուրբաթ, 1 Մարտի 2024, 10:41

Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծաղիկներ է խոնարհել Երևանի Գրիգոր Լուսավորիչ փողոցին հարակից այգում կանգնեցված «Ազդեցություն և հակազդեցություն» հուշարձանին՝ հարգանքի տուրք մատուցելով 2008 թ. մարտի 1-ի զոհերի հիշատակին:

Սերժ Սարգսյանի հայտարարությունն օգտակար է "ճշմարտության բացահայտման ճանապարհին". Փաշինյան
 Չորեքշաբթի, 28 Փետրվարի 2024, 19:00

Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի վերջին հայտարարությունը օգտակար է համարում "ճշմարտության բացահայտման ճանապարհին":

Հայկական բանակն ուներ ամեն ինչ՝ այս պատերազմում նման ողբերգական արդյունքներ չունենալու համար. Սերժ Սարգսյան
 Ուրբաթ, 16 Փետրվարի 2024, 17:00

Արմինֆո."Մեզ շատ բանում էին մեղադրում, և՝ որ մեր սահմանն ու մարտական դիրքերը պատշաճ կերպով սարքավորված չեն, և՝ որ մենք սպառազինություն չենք գնել, բայց, չգիտես ինչու, հետո պարզվում է, որ ադրբեջանցիները սպասում էին, թե երբ ենք մենք հեռանալու, որպեսզի հարձակվենք", - հայտարարել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ փետրվարի 16-ին լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով դիտարկմանը, թե՝ գործող իշխանությունները "նախկիններին" մեղադրում են առաջնագիծը պատշաճ չսարքավորելու համար։

Հայաստանում հարցվածների ընդամենը 13,4 տոկոսն է պաշտպանում նոր սահմանադրություն ընդունելու անհրաժեշտության մասին Փաշինյանի առաջարկը. հարցում
 Երեթշաբթի, 6 Փետրվարի 2024, 19:31

Արմինֆո. Հայաստանում հարցվածների ընդամենը 13,4 տոկոսն է կողմ նոր սահմանադրություն ընդունելու անհրաժեշտության մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկին: Այդ մասին են վկայում MPG խորհրդատվական ընկերության "Երիցուկ` Փոխե՞լ, Չփոխե՞լ ..." խորագրով հարցման արդյունքները։

Սերժ Սարգսյանը հանդիպել է ՀՀԿ ակտիվի հետ
 Շաբաթ, 3 Փետրվարի 2024, 16:25

Արմինֆո. ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը Նոր Նորք վարչական շրջանում հանդիպել է կուսակցության ակտիվի հետ:

Արտակ Զաքարյան. Հենց միայն Ալիևի հայտարարությունը բավարար է, որպեսզի Հայաստանում այլևս չքննարկվի սահմանադրության փոփոխության հետ կապված որևէ հարց
 Հինգշաբթի, 1 Փետրվարի 2024, 18:13

Արմինֆո.Հայաստանի սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու Ադրբեջանի նախագահի պահանջը ՀՀ իշխանությունների անկարողության, խղճուկության և կախյալության վկայությունն է: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը:

Փաստաբան. ՀՀ երրորդ նախագահի նկատմամբ քրեական հետապնդումն իրականացվում է ապօրինի
 Չորեքշաբթի, 24 Հունվարի 2024, 19:21

Արմինֆո. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդումն իրականացվում է ապօրինի: Այդ մասին հունվարի 24-ին դատական նիստի ժամանակ հայտարարել է երրորդ նախագահի փաստաբան Ռուբեն Հակոբյանը։

Հայաստանում իշխանության ղեկին գտնվող քաղաքական խմբակի հետաքրքրություններն ու շահերն ավելի ներդաշնակ է Ադրբեջանի իշխանության, քան հայ ազգի հետ. պատգամավոր
 Երկուշաբթի, 22 Հունվարի 2024, 12:23

Արմինֆո. Հայաստանում ստեղծվել է իրավիճակ, երբ իշխանության ղեկին գտնվող քաղաքական խմբակի հետաքրքրություններն ու շահերն ավելի ներդաշնակ է Ադրբեջանի իշխանության, քան հայ ազգի հետ: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր "Պատիվ ունեմ" խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

Բանակում ծառայությունից խուսափողները հնարավորություն կունենան խուսափել քրեական հետապնդումից ՝ գումար փոխանցելով պետբյուջե
 Երեթշաբթի, 16 Հունվարի 2024, 16:13

Արմինֆո.ՀՀ զինված ուժերում ծառայությունից խուսափած 27-37 տարեկան անձինք հնարավորություն կունենան խուսափել քրեական հետապնդումից ՝ ծառայելով բանակում կամ գումար փոխանցելով պետական բյուջե: ՀՀ Ազգային ժողովը հունվարի 16-ի լիագումար նիստում երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ ընդունել է ԱԺ "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած "Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին" օրենքում եւ ՀՀ քրեական օրենսգրքում կատարված փոփոխությունները:

Թյուրքագետ. «Խաղաղության պայմանագիրն», ընդամենը, պարզ մանիպուլիացիա է՝ Հայաստանում ժողովրդի դիմադրությունը կոտրելու համար
 Հինգշաբթի, 11 Հունվարի 2024, 13:42

Արմինֆո.Ադրբեջանը որևէ նպատակ չունի Հայաստանի հետ խաղաղ գոյակցության։ «Խաղաղության պայմանագիրը» ընդամենը պարզ մանիպուլիացիա է՝ Հայաստանում ժողովրդի դիմադրությունը կոտրելու համար։ Պատմական գիտությունների թեկնածու, թյուրքագետ Վարուժան Գեղամյանն այսպես է մեկնաբանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի երեկվա հարցազրույցն ադրբեջանական լրատվամիջոցներին:

ժողովրդի արժանապատիվ կյանքի հուն վերադարձի գաղափարն, ըստ էության, անցնում է նաև ռևանշի գաղափարի ներքո. ընդդիմադիր
 Ուրբաթ, 29 Դեկտեմբերի 2023, 10:23

Արմինֆո.  «Ռևանշ» բառը հետպատերազմյան ժամանակահատվածի ամենագործածված ու ամենաշահարկված բառերից է: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ <Պատիվ ունեմ>  ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

Սերժ Սարգսյանը՝ պետության ղեկավարի կողմից Արցախը լուծարելու մասին. նման նախադեպ չի եղել և չի կարող լինել
 Հինգշաբթի, 28 Դեկտեմբերի 2023, 17:08

Արմինֆո. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպումներ է անցկացնում Արցախի ղեկավար Սամվել Շահրամանյանի հետ: Այդ մասին լրագրողներին հայտարարել է Սերժ Սարգսյանը՝ հերթական դատական նիստից հետո։




Մեկնաբանվողներ
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան
Պետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. ՓաշինյանՊետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. Փաշինյան
ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում "ամրության ստուգում" է անցել
Փաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժինՓաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժին
Նախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհովՆախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհով